«Գազարագույն զատիկի կորած կետիկները» ինտերակտիվ հեքիաթ-ներկայացում ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 501 ընթերցասրահ
Ս.թ. մայիսի 29-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (501 ընթերցասրահ) ԵՊՀ աշխատակիցների երեխաների համար կկազմակերպվի «Գազարագույն զատիկի կորած կետիկները» ինտերակտիվ հեքիաթ-ներկայացում, որը կներկայացնի «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ թատրոնը:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև վարպետաց դաս՝ զատիկների նկարազարդում: