«Էրազմուս+» շարժունության մեկնող ուսանողների հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Պալեանների անվան դահլիճ
Ս․թ․ մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ESN Yerevan»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում 2025 թվականի աշնանը «Էրազմուս+» շարժունության մեկնող ուսանողների հետ:
Հանդիպում-քննարկմանը կներկայացվեն արտերկրում ապրելու, մուտքի արտոնագրի, ինչպես նաև «Էրազմուս» ուսանողական ցանցին կապվելու առավելությունները։