«ԳԵՈ-ներգրավում» ուսանողական ճամբարը ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում
Ս.թ. մայիսի 30-ին ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ կմեկնարկի «ԳԵՈ-ներգրավում» ուսանողական ճամբարը:
Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսանողների համար։ Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան.
մասնակցելու մասնագիտական և երիտասարդության զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների, որոնք կներկայացնեն ոլորտի առաջատար մասնագետները,
իրազեկվելու ֆակուլտետում ուսանողներին տրվող հնարավորությունների մասին,
բարձրաձայնելու ֆակուլտետում առկա հիմնախնդիրները և քննարկելու դրանց հնարավոր լուծման ուղիները,
ձեռք բերելու գաղափարակից ընկերներ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «ԳԵՈ-ներգրավում» ուսանողական ծրագրի շրջանակում կիրականացնի դասընթացներ՝ հետևյալ թեմաներով.
«Ինչպե՞ս կազմել գրագետ CV»,
«Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ գործատուին»:
Ճամբարի օրակարգը՝ այստեղ: