ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գրքի քննարկումը ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, 321 լսարան
Ս.թ. հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ «Բանակցության ուժը» գրքի քննարկումը։
Քննարկմանը մասնակցելու են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, դեսպանատան աշխատակիցներ, հյուրեր։