Կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ ԵՊՀ-ում
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Ս.թ. հունիսի 13-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի կունենա կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, հետայդու ԵՊՀ-ում կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնում:
Միջոցառմանը ներկա են լինելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, Օքլենդի համալսարանի (Նոր Զելանդիա) արվեստի և կրթության ֆակուլտետի կորեագիտության, ասիագիտության դոցենտ Չանգզու Սոնգը, Հայաստանում կորեերեն դասավանդողների ասոցիացիայի անդամները։