«ՄՌԿ-ի արդի միտումներն ու փոխակերպումները» խորագրով երկօրյա աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հայաստանի հոգեբանների միության նախաձեռնությամբ կանցկացվի «ՄՌԿ-ի արդի միտումներն ու փոխակերպումները» երկօրյա աշխատաժողով, որը նախատեսված է «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների և շրջանավարտների համար:
Գիտագործնական հանդիպումը կվարեն Սաարլանդ համալսարանի կազմակերպչական և աշխատանքի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարնելիուս Կոնիգը և ՀՀ-ում ՄՌԿ ոլորտի առաջատար մասնագետներ:
Գիտագործնական աշխատաժողովը տեղի կունենա.
12.06.2025-ին՝ 11:00-13:00-ն
13.06.2025-ին՝ 15:00-17:00-ն