Ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանի հետ հանդիպում ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 17-ին և 18-ին՝ ժամը 13:30-15:00-ն, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում (303 լսարան) Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանի հետ, որի ընթացքում տեղի կունենա իտալացի փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության (լույս կտեսնի առաջիկայում) թարգմանության քննարկում:
Հետևյալ հղումով հասանելի է այդ աշխատության մի հատված, որի ընթերցումը կնպաստի քննարկումներին առավել ակտիվ ներգրավմանը: