Կանայք և պատերազմը. գրքերի ներկայացում և քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահ, 5-րդ հարկ
Ս.թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում Շարունակական կրթության կենտրոնի, ԵՊՀ գրադարանի, «ՓԵՆ-Հայաստան»-ի, «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և «ԷՋ» հրատարակչության համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Կանայք և պատերազմը. գրքերի ներկայացում և քննարկում» խորագրով հանդիպում:
Կքննարկվեն «Ասելուկ» (Թամթա Մելիշվիլի, Վրաստան), «Փողեր Հիտլերից» (Ռադկա Դենեմարկովա, Չեխիա) գրքերը:
Միջոցառմանը ներկա կլինեն Թամթա Մելիշվիլին, Ռադկա Դենեմարկովան, Ասյա Դարբինյանը, Արմեն Հայաստանցին:
Մոդերատոր՝ Լուսինե Խառատյան:
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն: