«Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով հանդիպումների շարք ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 5-րդ հարկ, 503 ընթերցասրահ
Ս.թ. սեպտեմբերի 10-ին՝ 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում (503 ընթերցասրահ) կմեկնարկի հեղինակային աշխատարանների շարք՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի համագործակցությամբ իրականացվող վեց աշխատարանից բաղկացած շարքը կանցկացվի սեպտեմբերի 10 – հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: