«Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ
Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության (ASM) համատեղ ջանքերով կազմակերպվող «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովի դասախոսությունները տեղի կունենան.
սեպտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-16:00-ն,
սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-17:00-ն,
սեպտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-14:00-ն:
Միջոցառման դասախոսություններն անցկացվելու են Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում-«ԻԼՏԿ» (ISTC) և ԵՊՀ ռուսական կենտրոնում, իսկ լաբորատոր հատվածը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում: