Գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց
ՀՀ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Գառնու տեղամաս
Ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ կմեկնարկի գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամաս:
Գիտարշավը նախատեսված է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի կենդանաբանության, սնկաբանության և բուսաբանության ամբիոններում մասնագիտացած ուսանողների համար:
Գիտարշավին կմասնակցեն նաև Կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ։