«Օպտիկան և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» խորագրով սեմինար ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ, Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ ժամը 09:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, ապա Պալեանների անվան դահլիճում Ֆիզիկայի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա «Օպտիկան և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» խորագրով սեմինար:
Նախատեսվում են հյուրեր Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, Ի. Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից, Կիրառական ինստիտուտից: Ներկա է լինելու նաև «WE-Heraeus»-ի ղեկավարությունը: