«Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով միջոցառումների մեկնարկը ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում կմեկնարկի «Աշխարհում իտալերենի XXV շաբաթ»-ի շրջանակում կազմակերպվող «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով միջոցառումների շարքը:
Իտալական բաժնի համար նախատեսված միջոցառումների Ժամանակացույցը.
միջոցառման բացման հանդիսավոր արարողություն - 13.10.2025-ին՝ ժամը 11:00-ին,
դասախոսների վերապատրաստում - 13.10.2025-ին՝ ժամը 14:00-ին,
դասախոսների վերապատրաստում - 14.10.2025-ին՝ ժամը 09:30-ին,
ուսանողների համար դասախոսություն - 15.10.2025-ին՝ ժամը 11:00-ին,
դասախոսների վերապատրաստում - 16.10.2025-ին՝ ժամը 14:30-ին:
Իտալական բաժնի դասախոսների վերապատրաստման դասընթացը հոկտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին կվարեն Վենետիկի Կա Ֆոսկարիի (Իտալիա) համալսարանի դասախոսներ դոկտոր Գրացիանո Սերաջոտոն և դոկտոր Կամիլիա Սպալիվիերոն, իսկ հոկտեմբերի 15-ին իտալական բաժնի ուսանողների համար դասախոսություն կկարդա Պերուջայի՝ օտարերկրացիների համար համալսարանի (Իտալիա) դասախոս, դոկտոր Բորբալա Սամուն:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին: