«Շաբաթօրյակ» Օղակաձև զբոսայգու տարածքում
ՀՀ, ք. Երևան, Օղակաձև զբոսայգի
Ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Շաբաթօրյակ»՝ միտված ուսանողների շրջանում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ գիտակից ու պատասխանատու վերաբերմունքի բարձրացմանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչը, ամբիոնի աշխատակիցները, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության և այլ ֆակուլտետների ուսանողներ։