Տեղեկատվական հանդիպում Բեռլինի ազատ համալսարանում սովորելու վերաբերյալ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 408 լսարան
Ս․թ․ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 408 լսարանում տեղի կունենա հանդիպում Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի կապերի գրասենյակի տնօրեն Թոբիաս Շտյուդեմանի հետ։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում Թոբիաս Շտյուդեմանը ուսանողներին կներկայացանի համալսարանի փոխանակման ծրագրերի ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերի մասին տեղեկություններ։