«Հասանելիություն արդարադատությանը. նորարարության կիրառում կրթության գործընթացում» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:15-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հասանելիություն արդարադատությանը. նորարարության կիրառում կրթության գործընթացում» խորագրով միջոցառում:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում - կրթական մոդուլների ներկայացում.
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու տեսական և գործնական հիմնախնդիրները
Խոշտանգումների արգելք. միջազգային ստանդարտներ և ներպետական պրակտիկա