«Electionville» կրթական խաղ-միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ Երկանյանների անվան դահլիճ (216)
Ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Երկանյանների անվան դահլիճում (216) Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանում Շվեդիայի դեսպանության, Շվեդիայի շրջանավարտների ցանցի նախաձեռնությամբ կազմակերպվելու է «Electionville» կրթական խաղը, որի նպատակն է խթանել ժողովրդավարական արժեքները և ծանոթացնել երիտասարդներին ընտրական գործընթացներին։
Միջոցառմանը ներկա են լինելու ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Հայաստանում Շվեդիայի շրջանավարտների միության խորհրդի նախագահ Արման Գասպարյանը, Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչներ: