Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին ներկա են լինելու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Մխիթարյան միաբանության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենները, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: