«Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս II» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը ԵՊՀ-ում
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ, 334 լսարան
Ս.թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում (334) տեղի կունենա «Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս II» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են լինելու ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, ոլորտի առաջատար մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ: