«Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանի հասարակություններում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «Կրթությունը և հետազոտությունները թվային դարաշրջանի հասարակություններում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հեռավար ուսուցման լաբորատորիայի 20-ամյակին (2005-2025): Գիտաժողովը կազմակերպվում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ:
Հիմնական զեկուցմամբ հանդես կգա ԱՄՆ Օքլենդի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Օքլին: