«IAM Industry Day» խորագրով էքսպո ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 21-ին՝ 13։30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «IAM Industry Day» խորագրով էքսպո, որի հիմնական նպատակն է կապեր ստեղծել IT ոլորտով հետաքրքրված ուսանողների և ոլորտի առաջատար ընկերությունների միջև, ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ընկերություններում առկա աշխատատեղերին, թափուր հաստիքներին և դրանց հասնելու պահանջներին։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են.
Ընկերությունների ցուցահանդեսային տաղավարներ՝ անմիջական շփման, գործունեության, աշխատատեղերի, փորձնակաությունների կամ կրթական ծրագրերի ներկայացման համար։
Մասնագիտական քննարկումներ՝ ուսանողների հարցերին պատասխանելու և փորձի փոխանակման համար։
«Networking»՝ արժեքավոր կապերի հաստատման և ապագա համագործակցությունների համար։
Գրանցումը՝ այստեղ: