«Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ականավոր հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակին:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մ. Աբեղյանի գերմանաբնակ ծոռը:
Զեկուցումով հանդես կգան գիտնականներ արտերկրից, ինչպես նաև հանրապետության գիտակրթական տարբեր հաստատություններից: