Տալլինի համալսարանի (Էստոնիա) դոկտոր Թիմուր Գուզաիրովի հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Ե. Չարենցի անվան դահլիճ, 229 լսարան
Ս.թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:05-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում Մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում Տալլինի համալսարանի (Էստոնիա) դոկտոր Թիմուր Գուզաիրովի հետ:
Թիմուր Գուզաիրովը հանդես կգա «Հյուսիսային պատերազմը և էստոնացի գյուղացին. կայսերականի հաղթահարումը էստոնական դասագրքերում 1920-1930 թթ.» խորագրով զեկուցմամբ: