«BioExpo-2025» ցուցահանդեսը ԵՊՀ-ում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահ
Ս.թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա «BioExpo-2025» ցուցահանդեսը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները աշակերտների մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով կներկայացնեն իրենց մասնագիտական և աշխատանքային հնարավորությունները՝ ուրվագծելով ուսանողից հաջողակ գործարար դառնալու հեռանկարներ:
Առանձին տաղավարներով կներկայացվեն նաև Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային ոլորտի կազմակերպությունները՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն: