«Համընդհանուր իրավասության համընդհանրացում» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Համընդհանուր իրավասության համընդհանրացում» խորագրով դասախոսություն, որը կազմակերպվում է «Cleveringa Meetings» միջազգային նախաձեռնության շրջանակում:
Բանախոսն է պրոֆեսոր Լարիսա վան դեն Հերիքին:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար գրել ica@ysu.am էլհասցեին՝ նշելով անուն, ազգանուն, աշխատավայր, իսկ ուսանող լինելու դեպքում՝ համալսարան, ֆակուլտետ և կուրս։