«Քաղաքային կայուն զարգացում և մարդու իրավունքներ» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում «Եվրոպական ուսումնասիրությունների «ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն (DeHuRiS)» ծրագրի շրջանակում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվում է «Քաղաքային կայուն զարգացում և մարդու իրավունքներ» խորագրով աշխատաժողովը։
Աշխատաժողովին հանդես կգա Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ավագ հետազոտող Աննա Բրուսը: Բանախոսը կներկայացնի քաղաքային պլանավորումն ու զարգացումը որպես հավասարության և մարդու իրավունքների իրականացման գործիք (Շվեդիայի օրինակով):
Աշխատաժողովի օրակարգը՝ այստեղ: