«Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան
Ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսություն։
Միջոցառման նպատակն է ներկայացնել Գլաձորի համալսարանի գործունեությունը և ուսումնական ծրագիրը։