«Արհեստական բանականություն» և «Թվային կենսագրություն» թեմաներով հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման գիտահետազոտական լաբորատորիա
Ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման (ՄՈՒ) գիտահետազոտական լաբորատորիայում Դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և ՄՈՒ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա աշակերտների հետ հանդիպում՝ «Արհեստական բանականություն», «Թվային կենսագրություն»:
Հանդիպում-քննարկումը կազմակերպվում է ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքների շրջանակներում: