«Ընտանիքամետ քաղաքականություններ, գենդերային հավասարություն և աշխատաշուկա․ միջազգային մոտեցումներ» խորագրով առցանց սեմինար
Ս.թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի և ՄԱԿ–ի «Բնակչության հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Ընտանիքամետ քաղաքականություններ, գենդերային հավասարություն և աշխատաշուկա․ միջազգային մոտեցումներ» թեմայով առցանց սեմինար:
Բանախոսն է Բնակչության ուսումնասիրությունների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ դոկտոր Աննա Մատիսյակը:
Աշխատանքային լեզուն անգլերենն է (հայերեն թարգմանությամբ):
Գրանցվել հետևյալ հղումով մինչև ս․թ․ նոյեմբերի 27-ը:
Գրանցված մասնակիցներին լրացուցիչ կտրամադրվի սեմինարին միանալու հղում։