«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում
ՀՀ, ք. Երևան
Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 15-ը lab.philosophy@ysu.am էլհասցեին պետք է ուղարկեն 300-500 բառից բաղկացած ամփոփագրերը (.doc կամ .docx ձևաչափով)։
Ընդունված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. ապրիլի 15-ը: