«Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը ԵՊՀ-ում
ԵՊՀ գրադարան, 4-րդ հարկ, 403 ընթերցասրահ
Ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա «Քննադատական մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը:
Ելույթ կունենան Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, գրքի առաջին և չորրորդ մասերի հեղինակ Գևորգ Տեր-Գաբրիելյանը, փ․գ․թ․, գրքի երրորդ մասի նախնական տարբերակի թարգմանիչ Նաիրա Մկրտչյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով Միքայել Հովհաննիսյանը:
Հանդիպումը կվարի ԵՊՀ գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը։