«Mini MBA» ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ ISTC կենտրոն
Ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնում Բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ տեղի կունենա «Mini MBA» ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Միքայել Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանը, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև բիզնես ինկուբատորի գործընկերները։