«GeoLab. ապագայի միջավայր» խորագրով միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (2-րդ հարկ) և մեծ դահլիճ (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ)
Ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում և մեծ դահլիճում տեղի կունենա «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով միջոցառումը:
Միջոցառումը կազմակերպվում է ԿԼԿՀ և ԵՊՀ համատեղ ջանքերով և նվիրված է Կապանի լեռնահարստացման կոմբինատի և Երևանի պետական համալսարանի համագործակցության մեկամյակին: