Հեքիաթի ժամ ԵՊՀ գրադարանում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 501 ընթերցասրահ
Ս․թ․ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 501 ընթերցասրահում տեղի կունենա տոնական միջոցառում՝ ԵՊՀ աշխատակիցների 4-9 տարեկան երեխաների համար։
Նախատոնական զվարճալի և ուսուցողական միջոցառման ընթացքում երեխաները կլսեն զվարճալի հեքիաթ՝ «հայտնվելով» կախարդական աշխարհում, կդիտեն Ձմեռ պապիկի տեսաուղերձը և իրենց ձեռքերով կպատրաստեն ամանորյա փոքրիկ նվերներ:
Գրանցվելու, ինչպես նաև այլ մանրամասների համար անցնել հետևյալ հղումով։