«Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Ս.թ. հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը:
Ամփոփագրերի ընդունման մասին կտեղեկացվի մինչև ս.թ. օգոստոսի 1-ը:
Աշխատանքային լեզուն անգլերենն է, ուստի բոլոր ամփոփագրերը և հետազոտությունները անհրաժեշտ է ներկայացնել միայն անգլերենով։