«Erasmus+ Virtual Exchanges» ծրագրերին նվիրված տեղեկատվական հանդիպում
Ս.թ. հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Էրազմուս+» ազգային գրասենյակի (NEO) հետ համագործակցության շրջանակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որը նվիրված է «Erasmus+ Virtual Exchanges» ծրագրերին։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
«Erasmus+ Virtual Exchanges» ծրագրերի նպատակներն ու շրջանակը,
վիրտուալ փոխանակումների ձևաչափերը (առցանց քննարկումներ, համատեղ ուսուցում, միջմշակութային երկխոսություն և այլն),
դիմումների ներկայացման գործընթացը, գնահատման չափանիշները և ծրագրի իրականացման հիմնական պահանջները,
հաջող դիմում ներկայացնելու գործնական խորհուրդներ։
Հանդիպումը նախատեսված է՝
համալսարանների ակադեմիական և վարչական աշխատակազմի,
երիտասարդական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդության, կրթության, միջմշակութային երկխոսության և կարողությունների զարգացման ոլորտներում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Մասնակցելու համար լրացնել գրանցման հայտը՝ https://forms.gle/Vq42JVxNvFF3pDA49