Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. փետրվարի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում կանցկացվեն պանելային քննարկումներ, աշխատարաններ, գիտական խաղեր՝ թիրախային տարբեր խմբերի համար:
Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։