«Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի 85-ամյա հոբելյանին:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ, դասախոսներ, դատավորներ, ոլորտի մասնագետներ, ուսանողներ: