«Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի քննարկումը ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ, 318 սենյակ (ընթերցասրահ)
Ս․թ․ փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Արսեն Հակոբյանի և Մարչելլո Մոլլիկայի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակած «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի քննարկումը։