«Արհեստական բանականություն և թվային փոխակերպում․ ռազմավարությունից մինչև իրական դեպքեր» թեմայով առցանց դասախոսություն
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 10-ին՝ ժամը 12։00-ին, կանցկացվի «Արհեստական բանականություն և թվային փոխակերպում․ ռազմավարությունից մինչև իրական դեպքեր» թեմայով առցանց դասախոսություն-քննարկումը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն արհեստական բանականության կիրառման ռազմավարական մոտեցումները, թվային փոխակերպման հիմնական փուլերը, ինչպես նաև իրական կազմակերպությունների փորձը և գործնական դեպքերի վերլուծությունը։
Դասախոսությունը կվարի Գլխավոր գիտական նորարարությունների ներդրման կենտրոնի տնօրեն-կառավարիչ (ՌԴ) Անդրեյ Շարաբայկոն։
Աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Մասնակցությունը բաց է ԵՊՀ ասպիրանտների և հայցորդների, բոլոր հետաքրքրված ուսանողների և հետազոտողների համար։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/CS7UVHeaZwZH1Ahi8