«TechGen» ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպում ԵՊՀ-ում
Ս․թ. մարտի 13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Ամերիաբանկի ու «Armenian Code Academy»-ի համագործակցությամբ տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «TechGen» ծրագրին:
Ամերիաբանկի և «Armenian Code Academy»-ի գործակցությամբ իրականացվող «TechGen» ծրագիրը Հայաստանի «Fintech» ոլորտում այսօրինակ առաջին նախագիծն է, որը համադրում է որակյալ ուսուցումը և շուկայի առաջատար ֆինթեք միջավայրը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին և շրջանավարտներին սկսելու իրենց կարիերան Tech ոլորտում՝ ուսուցման և գործնական փորձի համադրությամբ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կիրազեկվեն Tech աշխատաշուկայում առկա հնարավորություններին, պահանջված հմտություններին, կարիերա կառուցելու հաջորդական քայլերին:
Գրանցման համար անցեք հետևյալ հղումով։ Սիրով սպասում ենք Ձեզ։