«Թարգմանություն և մշակութային հաղորդակցություն. ֆրանսիական գրականության թարգմանական մարտահրավերները» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 4-րդ հարկ, 403 ընթերցասրահ
Ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 403 ընթերցասրահում ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի և ԵՊՀ գրադարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Թարգմանություն և մշակութային հաղորդակցություն. ֆրանսիական գրականության թարգմանական մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ֆրանսիական գրական ստեղծագործությունների թարգմանությանը և դրա դերին: