«Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» հանդիպում ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նախաձեռնում է «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» առցանց հանդիպում:
Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, մարքեթինգի և խթանման բաժնի պետ Դիանա Կարապետյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, նախագծի համակարգող Գոռ Ալեքսանյանը, նախագծի մասնակից համալսարանների ներկայացուցիչներ Օլգա Սուսկերիան (Վրաստանի տեխնիկական համալսարան), Քրիստոֆ Լաբուսը (Լեհաստանի Սլիեզիայի տեխնոլոգիական համալսարան), Մարտին Կլեմպան (Չեխիայի Օստրավայի տեխնիկական համալսարան), նախագիծը ֆինանսավորող «Վիշեգրադյան միջազգային հիմնադրամ»-ի («International Visegrad Fund») ներկայացուցիչ Եվա Մերենիկսը:
Նախագծի մանրամասները՝ այստեղ: