Մանվել Ասատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճ
Ս.թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Մանվել Ասատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
Գիտաժողովին ներկա կլինեն ԵՊՀ ռեկտորը, Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ՀՀ տարբեր բուհերի և կենտրոնների ներկայացուցիչներ, ասպիրանտներ, հայցորդներ, ուսանողներ, հյուրեր: