«Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան
Ս.թ. հուլիսի 15-17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա «Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողովը։
2023 թվականի օգոստոսի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2024-2033 թվականները հռչակել է Գիտության միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման։ Սույն համաժողովը կարևոր հանգրվան է այդ գործընթացում և անցկացվելու է «Գիտությունը գործողության մեջ. կայուն և արդար ապագայի կերտում բոլորի համար» խորագրի ներքո՝ համախմբելով գիտնականներին, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և երիտասարդական ցանցերի ներկայացուցիչներին։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով, որտեղ հասանելի են նաև միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: