«Հոգեբանական վերնիսաժ. PSY-EXPO 26»-ը ԵՊՀ-ում
ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում
Ս.թ. ապրիլի 23-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ. PSY-EXPO 26» միջոցառումը:
Գիտագործնական միջոցառման նպատակն է հոգեբանության ոլորտի կիրառական կենտրոնների և կրթական հաստատությունների միջև ստեղծել սերտ համագործակցություն, նպաստել աշխատաշուկայի զարգացմանը և մասնագիտական աճին: