«Էվոլյուցիայի փիլիսոփայական հիմնահարցեր» խորագրով հատուկ դասընթաց ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, 28-ին՝ ժամը 16:00-ին, և 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Էվոլյուցիայի փիլիսոփայական հիմնահարցեր» խորագրով հատուկ դասընթաց:
Դասընթացավարն է Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) դասախոս, կենսաբանության և տեխնոլոգիայի փիլիսոփա և պատմաբան Չարլզ Փենսը։
Աշխատանքային լեզուն անգլերենն է՝ զուգընթաց հայերեն թարգմանությամբ։
Դասընթացը նախատեսված է ԵՊՀ բակալավրի չորրորդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների, ինչպես նաև հետաքրքրված բոլոր ուսանողների համար։
Դասընթացը տեղի կունենա.
27.04.26-ին՝ ժամը 17:00-18:30-ը,
28.04.26-ին՝ ժամը 16:00-17:30-ը,
30.04.26-ին՝ ժամը 16:00-17:30-ը: