Մանրէաբանությունն առանց սահմանների. ASM աշխատաժողով ԵՊՀ-ում՝ ի պատիվ պրոֆեսոր Արմեն Թռչունյանի
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Ս.թ. ապրիլի 27-ին, 28-ին և 29-ին՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մանրէաբանությունն առանց սահմանների. ASM աշխատաժողով՝ ի պատիվ պրոֆեսոր Արմեն Թռչունյանի» խորագրով եռօրյա միջոցառումը:
Աշխատաժողովի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին և ուսանողներին տեղեկացնել մանրէաբանության արդի նորություններին: Նախատեսվում են դասախոսություններ, լաբորատոր աշխատանքներ:
Եռօրյա աշխատաժողովի ժամանակացույցը.
27.04.2026-ին՝ 9:30-16:00-ն,
28.04.2026-ին՝ 9:30-17:00-ն,
29.04.2026-ին՝ 9:30-13:30-ը, հաջորդ հատվածը՝ 13:30-16:00-ն: