ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ
Ս.թ. մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ:
Հանդիպման շրջանակում կկազմակերպվի նաև Կարլոս Կեցոյանի «Ուրուգվայ 1965. Հայոց ցեղասպանության պետական առաջին ճանաչումը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ պրոռեկտորը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակիցները, ինչպես նաև Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները: