Հաշվետու գիտաժողով-2026
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
Ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում Գիտական քաղաքականության վարչության նախաձեռնությամբ կմեկնարկի «Հաշվետու գիտաժողով-2026» գիտական քառօրյա միջոցառումը, որի ընթացքում կամփոփվի ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, իսկ ոլորտի առաջատար հետազոտողներն ու գիտնականները կներկայացնեն իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը: